Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կշտկվեն եւ կնորմալանան ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո:
Մոսկվան հուսով Է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կնորմալանան. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես հիշեցրել Է Լավրովը, նախօրյակին ԱՄՆ-ի ընտրություններին գնահատական Է տվել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ելույթ ունենալով հավատամագրերի հանձնման արարողության ժամանակ:
«Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը, մենք պատրաստ ենք աշխատել նոր նախագահի հետ,- նշել Է նախարարը:- Հուսով ենք, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները, որոնք այժմ չափազանց անբարենպաստ շրջան են ապրում, կշտկվեն եւ կնորմալանան, ինչը համապատասխանում Է մեր ժողովուրդների եւ ամբողջ միջազգային հասարակության շահերին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: