Artsakhpress

Հասարակական

Առաջին կուրսեցիների երդման արարողություն՝ ԱրՊՀ-ում (լուսանկարներ)

Այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողությունը:

Առաջին կուրսեցիների երդման արարողություն՝ ԱրՊՀ-ում (լուսանկարներ)

Առաջին  կուրսեցիների  երդման արարողություն՝ ԱրՊՀ-ում (լուսանկարներ)

Այսօր  Արցախի պետական  համալսարանում  տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, ուսանողների երդմնակալությանը ներկա  էին ԼՂՀ  Կրթության և գիտության նախարար  Սլավա   Ասրյանը, ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ Մինասյանը, Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս    քահանա  Թավադյանը,  համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը,  համալսարանականներ,  հյուրեր, ծնողներ։

Մինչ միջոցառումը՝  ներկաները ծաղիկներ դրեցին  Արցախյան ազատամարտում  ԱրՊՀ  զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող  հուշաքարին, որի մոտ էլ անցկացվեց երդման արարողությանը։

Հնչեց  ԱրՊՀ օրհներգը, որին հաջորդեց  հաստատության ռեկտորի բացման խոսքը: Այսօրվա  խորհուրդը, մասնավորապես ասաց նա, տարիների պատմություն  ունի. սա  մեր  կրթօջախի  լավագույն  ավանդույթներից մեկն է, և բոլորս  հավաքվել ենք  նշանավորելու առաջին կուրսեցիների մուտքն Արցախի  մայր  բուհ։

Մ. Մինասյանը նշեց. «Ուսանողները, երդվելով նվիրվել ուսմանը, պետք է մշտապես հիշեն, որ առաջնակարգ, բարձր  պատրաստվածության  մասնագետ լինելը  դարի  պահանջն է,  օրվա  հրամայականը»։

Ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսքով դիմեց նաև ԿԳ  նախարարը:  «Մենք  չենք  կասկածում, որ տարեցտարի համալսարան է գալիս այնպիսի ուսանողություն, որն   ի  սկզբանե  տրամադրված  է  սովորելու   և  տիրապետելու խորը մասնագիտական գիտելիքների։ Համոզված եմ, որ պրոֆեսորա- դասախոսական  կազմը ջանք ու եռանդ  չի խնայի իրենց  գիտելիքները փոխանցելու ձեզ»,- ասաց Ս.Ասրյանը։

Այնուհետև շնորհավորանքի և ողջույնի  խոսքով հանդես եկավ  ԱրՊՀ  ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:

 Ապա տեղի ունեցավ բուն երդման արարողությունը: Առաջին կուրսեցիներին հանձնվեցին ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները։

Տեր  Անդրեասը,   շնորհավորելով  առաջին կուրսեցիներին, օրհնեց   երդման  արարողությունը։

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search