Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի խորհրդի ղեկավար Աքին Ալթային:
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet-ի խորհրդի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է AFP-ն՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էր պարբերականի 9 աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը:
Աքին Ալթային ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում, Գերմանիայից վերադառնալուց հետո: Ոստիկանական մեքենան նրան սպասել է թռիչքուղում: Ձերբակալության թույլտվության փաստաթղթում նշվում է, որ նրան կասկածում են «ահաբեկչական գործունեությանը» մասնակցելու մեջ: