ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել շփումների հնարավորությունը Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջեւ նախքան վերջինիս պաշտոնակալությունը:
Պեսկովը չի բացառել Պուտինի շփումները Թրամփի հետ նախքան ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտնակալությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միեւնույն ժամանակ Պեսկովն ընդգծել Է, որ առայժմ Ռուսաստանն աշխատում Է Սպիտակ տան գործող նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Առայժմ ԱՄՆ-ում կա գործող նախագահ, եւ նա կգործի եւս երկու ամիս»,- ասել Է Պեսկովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սիրիայի իրադարձություններն, օրինակ, այնքան ակտիվորեն են զարգանում, որ ոչ ոք չի կարող իրեն երկու ամսվա դադար թույլ տալ, ուստի աշխատանքը կշարունակվի»,- հավելել Է նա:
«Չգիտեմ՝ կլինեն արդյոք ինչ-որ շփումներ ՌԴ-ի նախագահի եւ Թրամփի միջեւ նախքան պաշտոնակալությունը (2017 թվականի հունվարի 20-ը)»,- ասել Է Պեսկովը: «Դա ինձ հայտնի չԷ, բայց, անշուշտ, դա չի կարելի բացառել»,- ասել Է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ Պուտինի շնորհավորական ուղերձը Թրամփին արդեն ուղարկված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: