Ղազախստանի Ազգային բանկը ներկայացրել է նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատկերով թղթադրամը:
Աստանայում ներկայացրել են Նազարբաեւի պատկերով 10.000 տենգե անվանական արժեքով թղթադրամը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tengrinews.kzկայքը:
Ազգային բանկի նախագահ Դանիյար Ակիշեւը ներկայացրել է Նազարբաեւի նկարով 10.000 տենգե անվանական արժեքով հուշադրամը: Այն թողարկվելու է դեկտեմբերի 1-ին: