Artsakhpress

Հասարակական

ՀՊՄՀ-ի դասախոսն ԱրՊՀ-ում ռեժիսորական դասընթացներ է անցկացնում

Հայաստանի Հանրապետության մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի հեռուստառեժիսորայի և մոնտաժի դասախոս Արսեն Առաքելյանն Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողների համար ռեժիսորական դասընթացներ է անցկացնում:

ՀՊՄՀ-ի դասախոսն ԱրՊՀ-ում ռեժիսորական դասընթացներ է անցկացնում

ՀՊՄՀ-ի դասախոսն ԱրՊՀ-ում ռեժիսորական դասընթացներ է անցկացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱրՊՀ-ի նախաձեռնությամբ երեկ մեկնարկած դասընթացները տևելու են երեք օր:

Արսեն Առաքելյանը նշել է, որ արցախցիների անկոտրում ոգին նրան հին Սպարտան է հիշեցնում:

«Շատ հաճելի է, որ անպարտելի մարդու տեսակը տեսնում եմ նաև լսարանում` ուսանողների մեջ: Նրանց հետ շփումը շատ բան է տալիս նաև ինձ:

Դասընթացների ընթացքում ուսանողներին փորձում եմ սովորեցնել լրագրության նրբությունները, լրագրողի և ռեժիսորի համատեղ աշխատելու հմտությունները: Լրագրողի աշխատանքը նրանով է հետաքրքիր, որ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ տեղեկատվություն է, որի ներկայացնելուց արդեն երևում է լրագրողի վարպետությունը: Լրագրողի խոսքը մեծ ազդեցություն է գործում, երբ այն իր մեջ ներառում է ռեժիսորայի տարրեր»,- ասել է Ա. Առաքելյանը:

Խոսելով ամերիկայի ֆիլմարտադրության մասին` Արսեն Առաքելյանն անդրադարձել է պատերազմական գործողություններում իրականությունը ճիշտ նկարագրելուն.

«ԱՄՆ-ը պարտվելով վիետնամական պատերազմում` հաղթել է տեղեկատվական դաշտում, որովհետև այդ պատերազմի մասին պատմող բոլոր ամերիկյան ֆիլմերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ հաղթողները հենց ամերիկացիներն են: Այսինքն իրականությունը կարողանում են շուռ տալ արվեստով: Իսկ մեր իրականությունն այժմ այն է, որ մենք ենք հաղթողը և պետք է դա մի քանի անգամ ավելի լավ ու ճիշտ մատուցել աշխարհին:

Ժամանակի պահանջն այնպիսին է, որ դու այժմ չես կարող մի ռեպորտաժ պատրաստել, որը չլինի մինի ֆիլմ. հակառակ դեպքում այն ոչ մեկին չի հետաքրքրի: Ուսանողների աշխատանքների մեջ ես արդեն տեսնում եմ Արցախի ապագա լրագրողների յուրահատուկ մտահորիզոնը:

Վստահ եմ, նրանք մեծ հաջողությունների կհասնեն»: 

ԱրՊՀ լրագրության բաժնի ուսանողուհի Վալենտինա Գրիգորյանը խոսելով դասընթացների կարևորության մասին` ընդգծել է, որ ուսանողները վաղուց էին սպասում այսպիսի դասախոսության.

«Մեզ համար շատ կարևոր է Արսեն Առաքելյանի այցը, որովհետև նման գիտելիքներով օժտված մարդը միշտ էլ կարող է այնպիսի տեղեկություններ տալ, որոնք հետագայում հնարավոր է օգտագործել պրակտիկայում»: 

Դասընթացների կարիքն ունի յուրաքանչյուր ապագա լրագրող, նշել է մեկ այլ ուսանողուհի Աննա Ահարոնյանը.

«Արդեն երկրորդ օրն է, ինչ Արսեն Առաքելյանը մեզ մոտ դասընթացներ է իրականացնում: Նման մասնագետների փորձը կարող է մեզ համար գիտելիքների հիանալի շտեմարան դառնալ:

Վստահ եմ` նրա մասնագիտական խորհուրդների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեմ: Հուսանք այս հանդիպումները շարունական կլինեն, և այն ինչ այս օրերի ընթացքում չենք հասցնի սովորել` կլրացնենք հաջորդ հանդիպումների ժամանակ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search