WhatsApp մեսենջերը առաջիկայում վերծանված տեսազանգերի նոր գործառույթ կթողարկի, որի միջոցով օգտատերերը կկարողանան շփվել տեսակոնֆերանսի ռեժիմում:
WhatsApp-ը կթողարկի վերծանված տեսազանգերի գործառույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այն հասանելի կլինի 180 երկրներում՝ iOS, Android եւ Windows հարթակներում:
Հեղինակները հավաստիացնում են, որ վերծանման համակարգը կապահովի տեսազանգերի լիակատար պաշտպանություն, որի բովանդակության մասին չեն իմանա ո՛չ WhatsApp-ի աշխատակիցները, ո՛չ կառավարական կառույցները: Դրանից զատ, խցիկների եւ մարտկոցների արտադրության մեջ կիրառվող տեխնիկական վերջին նորույթների շնորհիվ այն անխափան կգործի նաեւ էժան սմարթֆոններում:
Հաղորդվում է, որ Facebook-ը, որը 2014 թվականին ձեռք է բերել WhatsApp-ը, բջջային հավելվածին թույլ է տվել օգտագործել իր սերվերներն ու կապուղիները, ինչի շնորհիվ տվյալների փոխանցումը կիրականացվի ավելի արագ եւ կայուն: