ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ արտաքին ուժերն ի վիճակի չեն վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին:
ՌԴ պետդումայի հանձնաժողովի նախագահն ասել է, որ արտաքին ուժերը չեն վնասի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Սլուցկին հանդիպում են ունեցել Բաքվում: Հանդիպմանը Սլուցկին հայտնել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն «ամրապնդվում» է, և դրական է գնահատել այդ գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ մի արտաքին և ներքին հակառակորդ չի կարող վնաս հասցնել մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- վստահություն է հայտնել Սլուցկին:
«Ազերթաջ» գործակալության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ոլորտներ, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի զարգացումը: