Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանն ամեն ինչ անում է փակ սենյակներից խուսափելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի բացակայությունն արդեն իսկ մտահոգիչ հանգամանք է:

Ադրբեջանն ամեն ինչ անում է փակ սենյակներից խուսափելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է փակ սենյակներից խուսափելու համար. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը, Ալիևի վարչակազմն այս փուլում ամեն ինչ անում  է քաղաքական գործընթացներից խուսափելու համար»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի խուսափողականությունը մի քանի գործոնով է հայտ գալիս. «Ալիևի վարչակազմը մինչ օրս հստակ պատասխան չտվեց Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին՝ կազմակերպել նախագահների նոր հանդիպում: Դժվար է ասել՝ կկարողանան կազմակերպել ԱԳ նախարարների սպասվող հանդիպումը, որը պետք է, ըստ էության, նախապատրաստող փուլ դառնա նախագահական գագաթաժողովի:

Մինչ անգամ այդ հանդիպման օրը գալն արդեն ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ քաղաքական հարթակներում ձեռք բերած պայմանավորվածություններն իրենց համար որևէ արժեք չունեն:

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի արձագանքում Հայաստանից հնչող առաջարկություններին:  Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր թեժ գիծ բացելու կարևորության, հայկական կողմի պատրաստակամության մասին: Մի քանի օր է անցել, Ադրբեջանից  պետական ոչ մի մակարդակով  արձագանք չկա:  Միայն մեղադրանքներ, սպառնալիքներ: Կարծես զորավարժությունները նոր լիցք են տվել Ալիևին, ով սպառնում է, որ կարող են  շատ արագ  ռազմական  ճանապարհով խնդիրը լուծել իրենց օգտին և դրանով հարցը փակված համարել:

Իհարկե, այստեղ նույնպես եղավ նախագահ Սարգսյանի արձագանք, ով հստակ նշեց, որ  Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ փորձի պարագայում նրանք կկորցնեն նոր քաղաքներ և շրջաններ: Երևում է, որ հայկական կողմն էլ որոշել է իր հերթին ավելի խիստ արձագանքել Ադրբեջանից հնչող ցանկացած սպառնալիքի»:

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի խուսափողականությունը քաղաքական հարթակում լուծել հարցերը: Հարցադրում արեց քաղաքագետն ու պատասխանեց. «Պարզ բացահայտել է Ալիևը, ով խոսում էր այն մասին, որ փակ սենյակներում իր վրա ճնշումներ են գործադրում, ստիպում են ճանաչի Արցախի անկախությունը:

Հասկանում է, որ բանակցային գործընթացում բավական խոցելի է դարձել Ադրբեջանի դիրքերը, փորձում է ինչ-որ մի կերպ իրավիճակ փոխել. եթե դրա համար անհրաժեշտ լինի սրել սահմանում իրավիճակը, կգնան այդ ճանապարհով, եթե պետք է մեծանել ռազմատենչ հայտարություների քանակը, տոնը փոխել, կգնա այդ ճանապարհով: Ամեն ինչ անում են հնարավորինս փակ սենյակներից  խուսափելու համար,  որտեղ իրենց վրա ճնշումներ են գործադրում»:

Միաժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը տարբեր քայլեր է անում հասարակության մարտական ոգին բարձրացնելու համար: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ հիմա տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը զորավարժություններով, Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից զենք ձեռք բերելու մասին հայտարարություններ անելով ուզում է հավասարակշռություն մտցնել իր հասարակության համար այն բացասական հոսքերում, որոնք եկան սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության հրապարակից:

«Ադրբեջանի հասարակությունը հասկացավ, որ ռազմական գերակայություն  իրենց պետությունը չունի, պատերազմը սկսելու դեպքում չի լինելու լոկալ բախումներ, թակելու է նրանցից յուրաքանչյուրի դուռը՝ անկախ որ քաղաքում են բնակվում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո հասարակության շրջանում հաճախ են հարցեր հնչում, թե ինչու համար էին մոտավորապես հազար զոհերը, որ իրենք ունեցան, իսկ արդյունքում որևէ լուրջ նվաճում չստացան:

«Ըստ էության, չնայած ռազմատենչ հայտարարություններին, զորավարժություններին,  Ադրբեջանին չի հաջողվում մեղմել հասարակական տրամադրությունները, բարձրացնել հասարակության մարտական ոգին, բայց լուրջ վնասում է բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությանը»,- ընդգծեց Հ.Մելիք-Շահնազարյանը: 
Հարցին, թե այսօր ի՞նչն է զսպում Ադրբեջանին չսկսել ռազմական գործողություններ, քաղաքագետն ասաց, որ աշխատում է հայկական զինված ուժերի գործոնը, որը բավարար է խաղաղության այս աստիճանն ապահովելու համար: 

Բացի այս, նրա խոսքով, ապրիլից հետո Հայաստանի դիվանագիտությունն ինչ-որ չափով տեղից շարժվել է, լուծվել են որոշակի խնդիրներ,  այսինքն՝ այս գործոնն էլ է աշխատում և ունի դրական արդյունքներ:  Հ. Մելիք-Շահնազարյանը նաև ասաց, որ ապրիլյան պատրեազմի ժամանակ Ադրբեջանը կորցրել է հատուկ ջոկատայինների զգալի թիվ, իսկ առանց նրանց նոր պատերազմ սկսել, առավել ևս  հաջողության հույս ունենալ, չեն կարող:

«Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի, այսօր այն վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլից առաջ: Ապրիլին ձախողելով՝ բավական լուրջ գործոններ են կորցրել բանակցային սեղանին որպես հաղթաթուղթ օգտագործելու համար: Այսինքն կա ցանկություն պատերազմի միջոցով հասնել հաջողության, բայց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորություններն իրար չեն համապատասխանում, ստիպված են բավարարվել ռազմատենչ հայտարարություններով, սահմանագծում լարվածության փոքր աստիճանի աճով»,- նշեց բանախոսը:

Հ. Մելիք Շահնազարյանը վստահ է, որ ապրիլյան իրադարաձություններից հետո մադրիդյան սկզբունքներն իրենց նախկին տեսքով այլևս կենսունակ չեն:

«Ոչ կենսունակությունն ավելի վաղ էր ապացուցվել՝ 2014-ի օգոստոսի դեպքերի ժամանակ, որ Ադրբեջանը ոչ թե պատրաստվում է խաղաղության, այլ պատերազմի: Հիմա առավել ևս  հասկանալի է, որ նախկին մոտեցումներով հակամարտության լուծումը հնարավոր չէ և, հետևաբար, այնտեղ դրված բոլոր կետերը, նաև խաղաղապահների վերաբերյալ, ժամանակավրեպ են»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ միշտ թերահավատ է եղել քաղաքական լուծման հնարավարությանը, մշտապես վստահ է եղել, որ պետք է հնարավորինս պատրաստ լինել թշնամու ագրեսիային դիմակայելուն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search