Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իշխանության գլուխ մնալ մինչեւ 2029 թվականը, ինչին կնպաստեն հնարավոր սահմանադրական փոփոխությունները:
The Guardian. Էրդողանը կարող է երկրի նախագահ մնալ մինչեւ 2029 թվականը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Էրդողանի ստեղծած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը մտադիր է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծ ներկայացնել, որն Էրդողանին թույլ կտա նախագահի պաշտոնում մնալ մինչեւ 2029 թվականը:
Պաշտոնյաների խոսքով՝ հետագայում երկրում վարչապետի պաշտոնը կարող է վերացվել: Ներկայում Էրդողանն ու նրա կուսակցությունը մտադիր են Թուրքիան նախագահական երկրի վերածել: Ամենայն հավանականությամբ, վարչապետի փոխարեն Թուրքիայի նախագահը երկրորդ տեղակալը կունենա: