Artsakhpress

Քաղաքական

Աքչամը հաստատում է թուրքերի ցեղասպան մտադրությունը՝ ապացուցելով Թալեաթի հեռագրերի վավերականությունը. Սասունյան

Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարված է հասցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախոսության ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջյան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին:

Աքչամը հաստատում է թուրքերի ցեղասպան մտադրությունը՝ ապացուցելով Թալեաթի հեռագրերի վավերականությունը. Սասունյան

Աքչամը հաստատում է թուրքերի ցեղասպան մտադրությունը՝ ապացուցելով Թալեաթի հեռագրերի վավերականությունը. Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության «Ռոբերտ Արամ և Մարիաննա Գալստյան, և Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է: 

Պրոֆ. Աքչամը, վերջերս հրատարակած իր «Նայիմ բեյի հուշերն ու Թալեաթ փաշայի հեռագրերը» գրքում, վերջնականապես տապալեց թուրքական համառ ժխտումները Նայիմ բեյի գոյության և հեռագրերի իսկության վերաբերյալ: Այդ հեռագրերը Նայիմ բեյը վաճառել էր Արամ Անտոնյանին, իսկ վերջինս էլ 1920-ականների սկզբին դրանք հրապարակել էր իր «Մեծ ոճիր» գրքում, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն: Ցեղասպանությունը վերապրած Անտոնյանն առաջին անգամ հանդիպել է օսմանյան պաշտոնյա Նայիմ բեյին 1916 թվականին, Թուրքիայի Մեսքենե համակենտրոնացման ճամբարում, այնուհետև՝ 1918 թվականին, Սիրիայի Հալեպ քաղաքում:  

Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթը, 1915 թ. սեպտեմբերի 22-ի նշանակալից հեռագրում հրաման է տվել, «որ հայերի բոլոր իրավունքները Թուրքիայի հողում, ինչպիսիք են ապրելու և աշխատելու իրավունքները, արդեն վերացված են, և ոչ ոք չպետք է [կենդանի] մնա, նույնիսկ մանուկը օրորոցում. կառավարությունն իր վրա է վերցնում է ամբողջ պատասխանատվությունը այս ամենի համար»: Մեկ այլ հեռագրում, ուղղված Հալեպի կուսակալին 1915 թ. սեպտեմբերի 29-ին, Թալեաթը գրել է. «ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայում գտնվող բոլոր հայերին վերացնելու և բնաջնջելու որոշում է կայացվել կառավարության կողմից, Կոմիտեի [Միություն և առաջադիմություն] հրամանների հիման վրա.... անկախ բնաջնջման միջոցների զարհուրելի լինելուց և առանց խղճի խայթ զգալու, պետք է վերջ դրվի նրանց գոյությանը՝ առանց հաշվի առնելու կանանց, երեխաներին կամ հաշմանդամներին»:

1983 թվականին Թուրքիայի պատմաբանության ընկերակցությունը հրատարակեց Շինասի Օրելի և Սուրեյա Յուջայի հեղինակած գիրքը՝ պնդելով, որ Անտոնյանի կողմից հրապարակված Թալեաթի հեռագրերը հորինված էին, իսկ Նայիմ բեյ անունով պաշտոնյա երբեք գոյություն չի ունեցել: Օրելն ու Յուջան 12 փաստարկ էին առաջ քաշել, թե ինչու էին հավատում, որ այս փաստաթղթերը կեղծ էին: Չնայած Վահագն Տատրյանը 1986 թ. իր հրապարակման մեջ մանրամասնորեն հերքել էր Օրելին և Յուջային, սակայն որոշ գիտնականներ կասկածանքով էին վերաբերվում Անտոնյանի գրքում առկա նյութերին:

Վերջին տարիներին Օսմանյան արխիվների նյութերի երկարատև և քրտնաջան ուսումնասիրություններից հետո, պրոֆ. Աքչամին հաջողվեց ապացուցել, որ Օրելի և Յուջայի ամբաստանությունները սխալ էին և անհիմն: Պրոֆ. Աքչամը, թուրքերենով հրատարակված իր նոր գրքում և նոյեմբերի 20-ի դասախոսության ժամանակ, հաստատեց.
1) Իրականում եղել է Նայիմ բեյ անունով մի թուրք քաղաքացիական ծառայող: Օսմանյան բնօրինակ արձանագրությունները հաստատում են նրա գոյությունը: Ի դեպ, Թուրքիայի ռազմական արխիվի 2007 թ. հրապարակած 7-րդ հատորում առկա է մի փաստաթուղթ, որը նրան նկարագրում է որպես «Նայիմ էֆենդի, Հուսեյն Նուրի էֆենդու որդի, 26 տարեկան, Սիլիֆքեից, ամուսնացած, հեռագրային պաշտոնյա Մեսքենեում, ներկայումս աշխատում է որպես պաշտոնյա քաղաքի հացահատիկի պահեստում (նոյ. 14-15, 1916 թ.)»: Աքչամը հաստատեց, որ Նայիմի անունով կան երեք այլ օսմանյան փաստաթղթեր, որոնցից երկուսը գտնվում են Փարիզի Պողոս Նուբար գրադարանում:                                                                       
2) Պրոֆ. Աքչամը հայտարարեց, որ իր ձեռքի տակ է Նայիմ բեյի հուշերի բնագրի պատճենը, գրված ձեռագիր օսմաներենով: Նա այդ հուշերը գտել է հետազոտող հայր Գրիգոր Գերգերյանի արխիվներում, վերջինս լուսանկարել էր Նայիմ բեյի 35-էջանոց ձեռագիրը, երբ այցելել էր Պողոս Նուբար փաշայի գրադարան 1950 թվականին: Այն ժամանակվանից բնօրինակն անհետացել է գրադարանից:
3) Նայիմ բեյի հուշագրերում նկարագրած անձինք և իրադարձությունները փաստերով հիմնավորվում են վերջերս օսմանյան արխիվներից Աքչամի ձեռք բերած նյութերով:
4) Աքչամը կարողացավ հաստատել, որ Օրելի և Յուջայի հիմնական փաստարկները Թալեաթի հեռագրերի զանազան հատկանշական կետերի վերաբերյալ, ներառյալ թղթի տեսակն ու գաղտնագրման տեխնիկան, սխալ էին: 
Անտոնյանի գրքում ներառված Թալեաթի հեռագրերի վավերական լինելն ապացուցելու և դրանք կեղծված լինելու մասին թուրքական պնդումները մերկացնելու համար իր գիտական որոնումներում, պրոֆ Աքչամը շատ ավելի կարևոր  բացահայտում արեց:

1915 թ. սեպտեմբերի 22-ի Թալեաթի հեռագիրը հաստատում է, որ թուրք ղեկավարները հրամայել էին բոլոր հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային կոտորածները, և ոչ թե պարզապես նրանց տեղահանումը, ինչպես մեկ դարից ավելի կեղծորեն պնդում են թուրք ժխտողականները: Դոկտ. Աքչամը, հաստատելով այս հեռագրերի վավերականությունը, ցույց տվեց, որ Թալեաթը ունեցել է ոչնչացման ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մի կարևոր հանգամանք հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի:

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search