Համբուրգում Ղարաբաղի հարցով հանդիպման ձեւաչափը դեռեւս պարզ չէ։
Համբուրգում Ղարաբաղի հարցով հանդիպման ձեւաչափը դեռեւս պարզ չէ. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նոյեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտնում է News.am-ը։
Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ ձեւաչափը դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ կլինի միջնորդների հետ հանդիպում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը դեռեւս հարցականի տակ է։
«Դեռեւս պարզ չէ, թե կլինի արդյոք նախարարների մակարդակով հանդիպում»,– ասել է Շավարշ Քոչարյանը։