Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս հայտնում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.13%-ով՝ հասնելով մեկ բարելը 48.02 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.04%-ով եւ կազմել 48.97 դոլար՝ մեկ բարելի դիմաց: