ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի կրթության նոր նախարար նշանակել Բեթսի Դեւոսին:
Թրամփը հայտնել Է, թե ով կդառնա ԱՄՆ-ի կրթության նոր նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նոր ղեկավարի անցումային թիմը:
Ինչպես նշված Է վերջինիս կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, ներկայում Դեւոսը Windquest Group-ի՝ Միչիգանում գտնվող ներդրումային ընկերության ղեկավարն Է:
Բացի այդ, Դեւոսին բնութագրել են որպես «դպրոցական բարեփոխման համազգային շարժման առաջորդ»: Անցյալում Դեւոսը Միչիգանում գլխավորում Էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բաժանմունքը:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ 58-ամյա Դեւոսի ղեկավարությամբ ԱՄՆ-ի իշխանությունները «կբարեփոխեն երկրի կրթական համակարգը եւ վերջ կդնեն բյուրոկրատիային, որը կաշկանդում Է մեր երեխաներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: