Կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի 10-րդ պարտիան:
Կարլսենը հաղթեց և հավասարեցրեց հաշիվը մրցախաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը տոնել է առաջին հաղթանակը: Այս տուրում նորվեգացին խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 75-րդ քայլում Սերգեյ Կարյակինին ստիպեց անձնատուր լինել:
Այս տուրից հետո և մրցաշարի հիմնական մասի ավարտից երկու տուր առաջ գրոսմայստերներն ունեն 5-ական միավոր: