Artsakhpress

Հասարակական

Արամ Ա կաթողիկոսի գահակալության 20-ամյակի առիթով Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում կատարվեց Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» երաժշտական երկը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 20-ամյակի առիթով Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում ներկայացրեց Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» աշխատանքը:

Արամ Ա կաթողիկոսի գահակալության 20-ամյակի առիթով Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում կատարվեց Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» երաժշտական երկը

Արամ Ա կաթողիկոսի գահակալության 20-ամյակի առիթով Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցում կատարվեց Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» երաժշտական երկը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում «Արմենպրես»-ի թղթակիցը մանրամասներ է ներկայացնում. «Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին առիթով տեղի ունեցող համերգներու ծիրին մէջ, հինգշաբթի, 24 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Ազգային ակադեմական երգչախումբը ներկայացուց Քարլ Օրֆի «Քարմինա Պուրանա»-ն` Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբին ընկերակցութեամբ եւ խմբավարութեամբ մայեսթրօ Յարութ Ֆազլեանի, Էշրեֆիէի Սեն Ժոզեֆ եկեղեցւոյ մէջ:

Սեն Ժոզեֆ եկեղեցին լեցուած էր խուռներամ բազմութեամբ, շատեր ոտքի վրայ կանգնած մնացին` անշարժ ու անշշուկ, մինչեւ ելոյթի աւարտը, ըմբոշխնելով այս հանրածանօթ եւ մեծ համբաւ վայելած երաժշտական երկը, իր տարբեր մասերով: Գործի ներկայացման առանցքը կը կազմէր Հայաստանի Ազգային ակադեմական երգչախումբի բարձր մասնագիտական կատարումը, ընկերակցութեամբ` Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբին, մայեսթրօ Յարութ Ֆազլեանի ճիպոտին ներքեւ:

Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանին կողմէ բարի գալուստի խօսք արտասանեց Սալբի Սիմիթեան, որ հակիրճ ձեւով անգլերէնով ներկայացուց, թէ սոյն ձեռնարկները կը կատարուին Արամ Ա. կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին եւ նորակերտ Ազգային միացեալ վարժարանի բացման առիթով, եւ այս զոյգ առիթները արուեստի եւ յատկապէս երաժշտութեան ուղիով արժեւորելը ստեղծեց Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը հրաւիրելու գաղափարը:

Նախքան համերգին սկսիլը, մայեսթրօ Յարութ Ֆազլեան անգլերէնով շնորհակալական իր խօսքը փոխանցեց բոլոր անոնց, որոնք ներդրում ունեցան այս համերգի կազմակերպման եւ յաջողութեան մէջ, յատկապէս Ազգային առաջնորդարանին, գլխաւորաբար Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս Փանոսեանին:

Մայեսթրօ Յարութ Ֆազլեան «Քարմինա Պուրանա» երկին մասին գրաւոր արտայայտութեան մը մէջ ըսած է, թէ այս երկին քաշողականութիւնը եւ ժողովուրդներու կողմէ վայելած համբաւին պատճառը հետեւեալներն են. նախ, որովհետեւ անոր գեղեցկութիւնը պարզութեան մէջ է: Հատուածին տարբեր բաժինները կազմուած են նոյն երաժշտութենէն: Ան իր կազմուածքով աւելի մօտ է ճեզի, ռոքի, քան սովորական դասական երաժշտութեան: Ասիկա կ՛արտօնէ, որ լսելը աւելի դիւրին եւ հաճելի ըլլայ եւ հետեւաբար աւելի հրապուրիչ: Երաժշտութեան ներդաշնակութիւնը` հարմոնին նոյնպէս գրուած է պարզ ձեւով: Երգչախումբի կատարման մեծ բաժինը ներկայացուած է միաձայն` իւնիսոն, իսկ երբ հարմոնիի բաժանումը տեղի կ՛ունենայ, ապա ան շատ պարզ ձեւով կը կատարուի, ուր շեշտը կը դրուի ու կը կեդրոնանայ հիմնական երաժշտական գիծին` մելոտիին վրայ, որ իր կարգին ճիշդ ձեւով կը կաղապարուի միջնադարեան բնագիրին: Երկրորդ պատճառը վարպետօրէն եւ գոյներով լեցուն դաշնաւորումն ու հարուածային բաժինի բազմազանութիւնն ու առատութիւնը, որ ամբողջ երկին կու տայ խանդավառութիւն, թափ եւ հարուածային կշռոյթ:

«Քարմինա Պուրանա» երկի երեք գլխաւոր մենակատարներն էին` Արծուիկ Դիմուրճեան (Սոփրանօ), Պերճ Քարազեան (Թենոր) եւ Գուրգէն Բաւէեան (Պարիթոն):

«Քարմինա Պուրանա» ելոյթի կրկնութիւնը տեղի պիտի ունենայ ուրբաթ, 25 նոյեմբեր 2016-ին, նոյն վայրին մէջ»:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search