Artsakhpress

Հասարակական

Արցախին նվիրված նոր շարժում է սկսվում

2016թ. հոկտեմբերի 20-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում, անուհետև Արցախում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողվի մասնակիցներն առաջարկել են կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

Արցախին նվիրված նոր շարժում է սկսվում

Արցախին նվիրված նոր շարժում է սկսվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայերն այսօր-ի տեղեկացմամբ՝ հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը՝ Արցախում տեղի ունեցած ամփոփիչ նիստի ժամանակ որոշել են Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի գաղափարը, երեխաների, երիտասադության և հասուն, կարող ուժերի մեջ արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը: Սփյուռքահայ լրագրոցները համոզված են, որ շարժումը կնպաստի երիտասարդների ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման նախաձեռնողները կարծում են, որ այն կարող է դառնալ դրական ազդակ և նպաստել համայնքային կյանքի կազմակերպմանը, համախմբմանը՝ Հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ:

Շարժման շնորհիվ կավելանան սփյուռքահայերի՝ Հայրենիք և, մասնավորապես Արցախ՝ այցելությունները, կզարգանա զբոսաշրջությունը: Մշակվելու և իրականացվելու են ծրագրեր, որոնք կնպաստեն ներդրումների խթանմանը:

Շարժումը մեկնարկել է և գնալով տարածվում է, նոր թափ ստանում: Հրապարակվեց կոչ, որը տարածվեց, պատրաստվեց շարժման խորհրդանիշը՝ Արցախի պապի և տատի պատկերով, շարժման վերաբերյալ տարածվեց տեղեկատվություն: Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ղեկավար, Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շարժման վերաբերյալ հրապարակեց հայեցակարգային հոդված, մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրներն ու լրագրողները ևս հանդես եկան շարժմանը սատարելու հրապարակումներով:

Շարժմանն արդեն միացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների, Լիբանանի, անգամ Սիրիայի համայնքային կառույցները, բազմաթիվ դպրոցներ, լրատվամիջոցներ, մասնագիտական ընկերակցություններ անհատ բարերարներ: Իրականացվում են տարանբույթ միջոցառումներ:

Շարժմանը դրական ազդակներ հաղորդող առաջին քայլերը Սփյուռքի դպրոցականների լուսանկարներն են՝ շարժման պաստառներով, որոնք տեղադրվում են նախարարության կայքերում և տարածվում:

Չափազանց տպավորիչ է հատկապես երեխաների նախաձեռնությունները՝ Արցախի իրենց հասակակիցներին սատարելու նրանց գործնական քայլերը:

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախի դպրոցներից յուրաքանչյուրը քույրացվելու է Սփյուռքի որևէ դպրոցի հետ:

«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» հարցը որևէ կառույցի, անհատի կողմից հրաման, ցուցում կամ հարցում չէ՝ ուղղված հայ մարդուն. այն ընդունվել է՝ որպես մեր միտքն ու հոգին արթուն պահող, մեզանից յուրաքանչյուրին զգաստացնող, յուրաքանչյուրի կողմից ինքն իրեն ուղղված հարց:

Առաջիկայում նախատեսվում է իրականացնել նորանոր ծրագրեր ու միջոցառումներ, նոր ձեռնարկներ, որոնց վերաբերյալ և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի ու Արցախի հանրությունը պարբերաբար կիրազեկվի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search