Andy-Ar հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ հատուկ հետազոտություն է անցկացրել թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացվող ռազմական գործողությունների մասին ստեղծված հասարակական կարծիքի վերաբերյալ:
Թուրքիայի բնակչության 70 տոկոսը կողմ է թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին. հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի 26 նահանգում անցկացված հարցումներին մասնակցել է 516 քաղաքացի:
«Եփրատի վահան» անվանումը ստացած ռազմական գործողությանը կողմ է արտահայտվել հարցվածների 70.05 տոկոսը, 25.2 տոկոսը ճիշտ չի համարում Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած այս քայլը, իսկ հարցվածների 4 տոկոսը նշել է, որ որևէ կարծիք չունի թեմայի վերաբերյալ: Հարցվածների 0.3 տոկոսն ուղղակի հրաժարվել է պատասխանել հարցին:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։