Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը նահանգապետարանի ավտոկայանման կետում իրականացված ահաբեկչության պատասխանատու է ճանաչել Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK):
Թուրքիայի իշխանություններն Ադանայի ահաբեկչության պատասխանատվությունը բարդել են PKK-ի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Տեղեկություններ ունենք, որ Ադանայի ահաբեկչական հարձակումը ստանձնել է PKK-ին կից «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Արդյունքում, ահաբեկչական հարձակումն իրականացրել է PKK-ն: PKK-ն և TAK-ը միևնույն խմբավորումն է»,- ասել է Դեմիրթաշը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ադանայի նահանգապետի գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը։