Մեդիահաղորդակցության միության իրավական կոմիտեն նախազգուշացրել է, որ առցանց կինոթատրոնների մասին նոր օրինագիծը տարածվում է YouTube տեսահոսթինգի վրա, ինչը կարող է ծառայությանը հարկադրել Ռուսաստանից հեռանալ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով կոմիտեի եզրակացությունը եւ իր աղբյուրներին:
Հնարավոր է՝ YouTube-ը Ռուսաստանից հեռանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թերթի տեղեկություններով՝ այժմ YouTube-ում է իրականացվում ռուս օգտատերերի թրաֆիքի ընդհանուր պահանջարկի 30 տոկոսից ավելին:
Օրինագծի մշակման ընթացքին ծանոթ աղբյուրը պարզաբանել է, որ YouTube-ում տեղադրվում է ինչպես մասնագիտական, այնպես էլ օգտատերերի հաշիվ, իսկ մեկը մյուսից տարանջատելու մեթոդ չկա: Նա հավելել է, որ YouTube-ի սեփականատերը՝ ամերիկյան Google ընկերությունը, հիմա Ռուսաստանում քեշավորող սերվերներ ունի, Մեդիահաղորդակցության միության պահանջները կատարելու համար ստիպված են լրացուցիչ ենթակառուցվածք ստեղծել: Հակառակ դեպքում YouTube-ը հարկադրված կլինի անցնել «արտասահմանյան հարթակներ, ինչը կհանգեցնի կապի բոլոր օպերատորների արժութային ծախսերի աճի եւ ծառայությունների որակի վատթարացման»: