Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:
Ադրբեջանի զինուժն անցած գիշեր ակտիվ է եղել. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների. ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հարավային եւ հարավարեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (12 արկ), իսկ արեւելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում` 82 մմ-ոց ականանետ (6 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: