Լոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.71%-ով՝ հասնելով մեկ բարելը 49.79 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 8.82%-ով եւ կազմել 50.47 դոլար՝ մեկ բարելի դիմաց: