Artsakhpress

Հասարակական

Գյուղ վերադառնալու հարցում ի՞նչ մտադրություններ ունեն Ալաշանում հաստատված թալիշցիները

Գյուղացիների վերադարձը Թալիշ կարևոր որոշում կլինի:

Գյուղ վերադառնալու հարցում ի՞նչ մտադրություններ ունեն Ալաշանում հաստատված թալիշցիները

Գյուղ վերադառնալու հարցում ի՞նչ մտադրություններ ունեն Ալաշանում հաստատված թալիշցիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալաշանում գործող Թալիշի միջնակարգ դպրոցի զինղեկ Ֆեդյա Ապրեսյանը:

«Ալաշանում շարունակում ենք թալիշցի աշակերտների կրթության ու դաստիարակության գործը: Ճիշտ է, երեխաների հիշողությունից դեռ լիովին չի ջնջվել ապրիլյան ագրեսիայի օրերին ապրած վախը, բայց ինձ թվում է՝ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, մանավանդ, որ գյուղի վերականգնման ծրագրում մեծ տեղ է տրվում անվտանգության ապահովմանը»,- ասել է Ապրեսյանը և հավելել, որ եթե նախկինում լինեին այդ պայմաններն, այսօր գյուղից հեռու ապրելու խնդիր չէր ծագի:

«Ամեն դեպքում, ինչպես ժողովրդական ասացվածքը կասեր, լավ է ուշ, քան՝ երբեք: Արդեն սկսվել են Թալիշի վերականգնման աշխատանքները: Ըստ նախագծի՝ գալիք տարվա սեպտեմբերի 1-ից մենք կունենանք ավելի հարմարավետ շենքային պայմաններով ժամանակակից դպրոց, նոր ճանապարհներ, նոր տներ, և առհասարակ Թալիշում ամեն ինչ նոր շունչ է ստանալու»,- նշել է թալիշցի ուսուցիչը և ավելացրել, որ, անկախ հանգամանքներից, իրենք չեն պատրաստվում լքել ու անտեր թողնել իրենց հարազատ բնօրրանը:


Իսկ դպրոցի կազմակերպիչ Անահիտ Դանիելյանը օր առաջ Թալիշ վերադառնալու աշակերտների երազանքի մասին է պատմել: «Երեխաները շատ են կարոտում, անգամ պատի թերթ են պատրաստել, որտեղ ծննդավայրում կրկին ապրելու իրենց երազանքներն ու ցանկություններն են գրել: Բայց մեր բոլորի մտահոգությունը մեկն է՝ խաղաղություն լինի: Այսօր Ալաշանում ենք հաստատվել, բայց շատ լավ ենք հասկանում, որ եթե պատերազմ եղավ, մեծ տարբերություն չի լինելու, թե որտեղ ենք ապրում, ամեն տեղ էլ վտանգը նույնն է»,- ասաց դպրոցի կազմակերպիչը: Իսկ այն հարցին, թե ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է Թալիշում կրկին ապրել, արդեն երկու անգամ տեղահանման ցավը ապրած Ա. Դանիելյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց եթե մյուսները գնան, ինքը ևս չի վարանելու:

Թալիշում կրկին վերահաստատվելու մասին հարցին թալիշցի բազմազավակ մայր Լուսինե Բրուզյանը նույնպես դեռ մտավախություններ ունի: «Ամուսինս Թալիշում է ծառայում, իսկ ես հինգ երեխաներիս հետ ապրում եմ այստեղ: Մեր ընտանիքն ամենավերջինն էր լքել գյուղը, և այժմ էլ պատրաստվում ենք առաջին վերադարձողներից լինել, եթե խոստացված համապատասխան պայմանները լինեն: Մենք մեր ապագան տեսնում ենք հայրենի Թալիշում»,- մասնավորապես ասել է Բրուզյանը:

Հիշեցնենք, որ հանրապետության իշխանությունները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, որոշում են կայացրել ամբողջովին վերականգնել Թալիշ գյուղը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search