ՌԴ հայտնի երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացնել:
Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ կներկայացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն՝ մանրամասնելով, որ նկարահանումները մասամբ իրականացվում են Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:
Նշվում է, որ երգն արդեն գրված է, մինչդեռ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են ու ապագայում տեղափոխվելու են Մոսկվա:
«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, թե արդյոք ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- պատմել է Բիլանը МУЗ ТВ-ին տված հարցազրույցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: