Artsakhpress

Հասարակական

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ. սեզոնային գրիպից խուսափելու մասնագետի խորհուրդները

Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Արցախում նկատվում է նշված հիվանդությունների արձանագրման սեզոնային աճ:

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ. սեզոնային գրիպից խուսափելու մասնագետի խորհուրդները

Արցախում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ. սեզոնային գրիպից խուսափելու մասնագետի խորհուրդները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը և տեղեկացրել, որ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների սուր վարակի (ՎՇՈւՍՎ) հիվանդությունների մշտադիտարկում:

«Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ արձանագրվել է ՎՇՈւՍՎ 2802 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2249-ի փոխարեն: Հիվանդների շուրջ 87.1%-ը կամ 2441-ը՝ անչափահասներ են:

Սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքներով նախորդ տարվա համեմատ արձանագրվել է հիվանդության աճ` 553 դեպքով, այդ թվում մինչև 18 տարեկանների մոտ 474 դեպք: Նույն ժամանակահատվածում բուժկանխարգելիչ հիմարկներում հոսպիտալացվել են 59 հիվանդ, որոնցից 54-ը երեխա»,-ասել է Օ. Հարությունյանը:

Անդրադառնալով հանրակրթական հաստատություններում հիվանդությունների պատճառով բացակայությունների ցուցանիշներին՝ համաճարակաբանը տեղեկացրել է, որ ամենօրյա մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ դպրոցներում բացակայող աշակերտների ընդհանուր թվից ընդամենը 4.3  տոկոսն է հիվանդ, իսկ նախադպրոցական հաստատություններում 8.8 %-ը:

Օ. Հարությունյանի գնահատմամբ` համաճարակաբանական իրավիճակն Արցախում լարված չէ և պետք չէ խուճապի մատնվել:

«Բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակով դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, դեղորայքով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Կլինիկական ցուցմունքով գրիպ հիվանդության ախտորոշման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրուսաբանական լաբորատորիա են ուղարկվել հետազոտության 20 նմուշ. հետազոտության արդյունքները բացասական են»,- ասել է Օ. Հարությունյանը և հավելել, որ ռիսկի խմբերի բուժաշխատողների շրջանում սեզոնային գրիպի դեմ կատարվող կանխարգելիչ պատվաստումները գտնվում են ընթացքի մեջ:

Մասնագետի խոսքով` հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ հիվանդության ախտանիշաններն են` գլխացավ, մկանացավ ջերմություն՝ 38 աստիճան և բարձր, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն:

Օ. Հարությունյանը հորդորել է. «Գրիպից պաշտպանվելու համար պետք է` ձեռքերը հաճախակի լվանալ օճառով և հոսող ջրով, եթե չկա նման հնարավորություն, ապա օգտագործել ալկոհոլ պարունակող կամ ախտահանող որևէ միջոց: Առարկաների մակերեսները լվանալ և ախտահանել կենցաղային լվացող միջոցների կիրառմամբ: Խուսափել հիվանդի հետ մոտ շփումից: Հազալիս ու փռշտալիս բերանը և քիթը փակել անձեռոցիկով: Խուսափել ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց, քանի որ գրիպի վիրուսը տարածվում է այս ուղիներով ևս: Գրիպի վերաբերյալ իրազեկվել և տեղեկացնել ուրիշներին: Վարել առողջ ապրելակերպ՝ լիարժեք քնել, սպիտակուցներով, հանքային աղերով, վիտամիններով հարուստ սնունդ ընդունել, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»:

Ի՞նչ անել, եթե մարդու մոտ առկա են գրիպի ախտանիշներ հարցին Օ. Հարությունյանը պատասխանել է. «Մնալ տանը և անհապաղ բժիշկ կանչել:

Հետևել բժշկի խորհուրդներին, կատարել նրա նշանակումները, պահպանել անկողնային ռեժիմ և ընդունել մեծ քանակությամբ հեղուկ: Փռշտալիս կամ հազալիս բերանը և քիթը փակել միանվագ օգտագործման անձեռոցիկով:Հազալուց և փռշտալուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով և օճառով»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search