Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ նախագահական մրցապայքարին:
Ջո Բայդենը կառաջադրի իր թեկնածությունը 2020թ. նախագահական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է Fox News-ը, եթե 74-ամյա Բայդենը մինչև 2020թ. չմտափոխվի ու իրոք առաջադրվի որպես թեկնածու, ապա նա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:
Աղբյուրը նկատում է, որ ներկայում երկրի ամենատարեց նախագահն է համարվում նորընտիր Դոնալդ Թրամփը, որը 70 տարեկան է: Իսկ նախքան հանրապետականն այդ կոչումը կրում էր 69 տարեկանում նախագահի պաշտոնում վերընտրված Ռոնալդ Ռեյգանը:
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: