Պենտագոնը «թաղել է» սեփական հաշվետվությունը, ըստ որի գերատեսչությունը ամենամյա բյուջեի ¼ մասը՝ շուրջ 125 միլիարդ դոլար, տրամադրում է բյուրոկրատական ծախսերին։
Պենտագոնը թաքցրել է բյուրոկրատիայի վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու փաստը․ The Washington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարությունը նման քայլի է դիմել՝ մտավախություն ունենալով, որ կոնգրեսը կնվազեցնի ֆինանսավորումը հաշվետվության հրապարակումից հետո, հաղորդում է The Washington Post-ը։ 2015թ․ Պենտագոնը պատրաստել էր հետազոտություն արդյունքներ, որի նպատակն էր նվազեցնել գերատեսչության բյուջեի ծախսերը և դրանք տրամադրել զենքի և զորքի սպասարկմանը։ Սակայն բյուրոկրատական ծախսերն այնքան մեծ գումար է կազմել, որ գերատեսչությունը որոշել է տվյալները չհրապարակել։ Ներքին հետազոտությունը ցույց է տվել, որ Պենտագոնը վճարում է ավելի քան 1 միլիոն մարդու, այդ թվում քաղաքացիական անձանց, զինծառայողների, կապալառուների։