Artsakhpress

Քաղաքական

Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կարող են զայրացնել Թուրքիային. Associated Press

Արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն առանց աղմուկի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Associated Press-ը:

Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կարող են զայրացնել Թուրքիային. Associated Press

Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը կարող են զայրացնել Թուրքիային. Associated Press

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործակալությունը նշում է, որ չնայած նրան, որ այդ բառը երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Բարաք Օբամայի համար տաբու է եղել, ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն անցած շաբաթ ավելի հեռուն է գնացել իր ղեկավարից՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելով, հայտնում է Թերթ.ամ-ը:

Հոլոքոստը վերապրած և Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելի աշխատանքին նվիրված ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ցավ է հայտնել մինչ օրս շարունակվող անարդարությունների վերաբերյալ, այդ թվում՝ նա նշել է «հայերի ցեղասպանության ժխտողականությունը»: Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, գրում է գործակալությունը:

Այս խոսքերը, գրում է Associated Press-ը, կարող են զայրացնել Թուրքիային, որը կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման և որի ռազմավարական դերը որպես ԱՄՆ գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Այդ խոսքերը զարմանալի են նաև՝ հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը՝ որպես երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ և այն, որ դրանք որպես Օբամայի հասցեին հնչեցրած քննադատություն են թվացել:Գործակալությունը նշում է, որ նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չի կատարել իր խոստումը պաշտոնավարության ժամկետում: Մինչև կառավարություն մտնելը՝ Փաուերը պուլիտցերյան մրցանակակիր լրագրող էր, որը գրում էր ցեղասպանություններին ԱՄՆ-ի արձագանքների մասին: Պաշտոնյաները նշում են, որ նա ակտիվ լոբբինգով էր զբաղվում, որպեսզի Օբաման ճանաչի Ցեղասպանությունը:

Փաուերի խոսնակը՝ Կուրտիս Կուբերը հայտարարել է, որ ցեղասպանության մասին խոսքերը հնչել են Վիզելի մեծարման համատեքստում և նպատակ ունեին «համոզել մյուսներին կանգնել համակարգային անարդարության, զանգվածային վայրագությունների և ցեղասպանության դեմ, ինչպիսին վերապրել է Վիզելը»: Նա նշել է, որ դրանք չեն արտահայտում վարչակազմի քաղաքականությունում փոփոխություն:

Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունում որևէ փոփոխություն չի եղել: «Նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս որպես պատմական փաստ են ընդունել այն, որ 1,5 միլիոն հայեր կոտորվել կամ աքսորի են ենթարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին, և հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»,- ասել է Թոները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search