ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 8-ին կարող են հանդիպում անցկացնել գերմանական Համբուրգում:
Քերին եւ Լավրովը դեկտեմբերի 8-ին հանդիպում կանցկացնեն Համբուրգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քերին դեկտեմբերի 6-ին հայտարարել Է, որ պլանավորում Է դեկտեմբերի 8-ին Համբուրգում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ փորձել առաջ շարժվելու ճանապարհ գտնել»,- ասված Է հաղորդագրության մեջ, գրում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Նախօրյակին Քերին հայտարարել Է, թե հույս ունի այս շաբաթ Ռուսաստանի հետ համաձայնության գալ Սիրիայի շուրջ քաղաքական բանակցությունների անցնելու անհրաժեշտության հարցում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել Է, որ Լավրովը դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստին: Ընդ որում դրա շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: