Ֆրանսիայի ներքին գործերի նախարար է նշանակվել Բրունո լե Ռուն։
Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է․ նա գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունո լե Ռուի նշանակումը: Հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ՆԳ նախարարը Հայ դատի ջատագով է և բազմիցս այցելել է Հայաստան ու Ղարաբաղ:
Նրա խոսքով՝ նորանշանակ նախարարը երկար տարիներ հավատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման և ներկայացման ջատագով: Բրունո լե Ռուն նաև մեծ ներդրում ունի Հայոց ցեղասպանությունն ընդունող, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի ընդունման գործում։
Բրունո լե Ռուն անցած տարի այցելել է Լեռնային Ղարաբաղ և մասնակցել անկախության 25-ամյակի միջոցառումներին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի ՆԳ նախարարը գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Արցախ կատարած այցերի պատճառով։