Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Զարյային»:
Մխիթարյան. Լավ հիշողություններ ունեմ Օդեսայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Վաղվա հանդիպումը բարդ է լինելու, կարևոր է նաև եղանակային պայմանների գործոնը: Սակայն կարծում եմ` կցուցադրենք մեր լավագույն խաղը: Չափազանց լավ հիշողություններ ունեմ այստեղից:
Իմ վերջին հանդիպումն Օդեսայում շատ լավն էր, երբ առաջին հեթ-տրիկս ձևակերպեցի «Շախտյորում», այդ պատճառով կարող եմ ասել` ուրախ եմ այստեղ լինելու համար»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Mirror»-ը: