1Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից արձակած գնդակից ադրբեջանցի սպա է մահացել, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանցի լեյտենանտին սպանելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
1Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից արձակած գնդակից ադրբեջանցի սպա է մահացել, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել»,- ասաց Հովհաննսիյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 27-ին հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմ և կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Բաղըշլը Ալլահվերդի Աբուլֆազօղլուն: