Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (շուրջ 40 անգամ):
Հրադադարի պահպանման ռեժիմը խաղտվել է շուրջ 40 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: