Գիշերվա ընթացքում արձանագրվել է արտակարգ միջադեպ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Մարտակերտի ուղղությամբ ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: