Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները նոյեմբերի 30–ին այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին եւ հնարավորություն տվել հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը հայտնել է, որ այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու համար, նշել է Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանy գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի ավարտին նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։