Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերում:
Նալբանդյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության եւ քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերում: