Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գները սկսել են աճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,22%-ով՝ հասնելով 51,46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0,65 %-ով՝ հասնելով բարելի համար 54,24 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: