ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն ակնկալում է, որ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները կկարողանան օրական ավելի քան 600 հազար բարելով կրճատել նավթի արդյունահանումը:
ՕՊԵԿ-ի ղեկավարն անկախ արդյունահանողների հետ «պատմական» համաձայնություն է ակնկալում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նա պարզաբանել է, որ հիմնական հանդիպման արդյունքներով ՕՊԵԿ-ի եւ անկախ արդյունահանողների միջեւ հռչակագրի ստորագրում է ակնկալում: Նա համաձայնությունը «պատմական» է կոչել:
Նշվում է, որ Բարկինդոն ակնկալում է ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսանող 11 երկրների միավորում՝ չհաշված Ռուսաստանին:
Իրաքի նավթի նախարար Ջաբբար ալ-Լաիբին իր հերթին հայտարարել է, որ ՕՊԵԿ-ը կշարունակի բանակցությունները նավթի արդյունահանումը կրճատելու ուղղությամբ, եթե անգամ կարտելի մաս չկազմող երկրները չհաստատեն արդյունահանումը 600 հազար բարելով կրճատելու առաջարկը: