Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին շաբաթ երեկոյան հանձնել են 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։
Օսլոյում Կոլումբիայի նախագահին հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BC News-ի փոխանցմամբ՝ նրան տրվել է ոսկե շքանշան և 8 միլիոն շվեդական կրոն (1.1 միլիոն դոլար)։ Հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 10-ին անցկացվել է Օսլոյի քաղաքապետարանում։
Սանթոսին Խաղաղության Նոբելյան մրցանակ է հանձնվել նոյեմբերի 24-ին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների հետ համաձայնության գալու համար, որը վերջ է դրել 52 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին։
Այդ հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 200.000 մարդ։ Սանթոսը մրցանակի հանձնման ժամանակ այդ մրցանակը որակել է որպես «երկնային նվեր»։
Նա ընդգծել է, որ համաձայնագրի շնորհիվ կարելի է ասել, որ ամերիկյան մայրցամաքը՝ Ալյասկայից մինչև Պատագոնիա, դարձավ խաղաղության երկրամաս։