Գերմանիան իր արտաքին սահմանների վերահսկողությունը երկարաձգելու իրավունք է պահանջում այն պատճառով, որ հատուկ ծառայությունները տեղեկացնում են, որ փախստականների անվան տակ երկրի տարածք կարող են ահաբեկիչներ մտնել:
Գերմանիան իր արտաքին սահմանների վերահսկողությունը երկարաձգելու իրավունք է պահանջում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը, որի ձեռքում են հայտնվել Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաների նիստերի արձանագրությունները:
Գերմանիայի ՆԳՆ-ն սահմանային վերահսկողություն էր սահմանել Ավստրիայի հետ սահմանին 2015-ի աշնանը փախստականների աննախադեպ մեծ հոսքի պատճառով: Դրա իմաստն այն է, որ միգրանտները երկիր ժամանելու պահին պետք է գրանցվեն, ինչը նրանց հնարավորություն չի տալիս տեղաշարժվել երկրով: Գերմանիայի օրինակին հետեւել էին նաեւ այլ երկրներ:
Բեռլինում սահմանային հսկողությանն ուղղված քայլերը ժամանակավոր են համարում: Դրանց գործողության ժամկետը բազմիցս երկարաձգվել էր, վերջին անգամ՝ մինչեւ 2017-ի փետրվարը: Գերմանիան Եվրահանձնաժողովին խնդրում է մանդատ տրամադրել այդ ժամկետը երկարաձգելու համար:v