Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը դեկտեմբերի 10-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է անցում կատարել երկրի կառավարման նախագահական կառավարման ձեւի:
Թուրքիայում իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարան է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները կդնի հանրաքվեի, եթե օրինագծի օգտին քվեարկի ավելի քան 330 պատգամավոր: Հանրաքվեն պետք է կայանա 2017-ի մարտին կամ ապրիլին, հայտնում է NTV-ն:
Ենթադրվում է, որ իշխող կուսակցությունն եւ Ազգայնական շարժումը, որոնք միասին 355 մանդատ ունեն, կողմ կքվեարկեն հանրաքվեին, իսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ դեմ: