Գրոհայինները Հալեպի Ասադի անվան ռազմական ակադեմիան գրավելու և Ազ Զախրա թաղամասի վրա հարձակվելու փորձ են արել:
Գրոհայինները Հալեպի ռազմական ակադեմիան գրավելու փորձ են արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր գրոհայինները կրկին հարձակման են անցել, այս անգամ` ակադեմիայի ու Ազ Զախրա թաղամասի տարածքում: Ամբողջ օրն անդադար կատաղի մարտեր են ընթանում»,- հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով աշխարհազորայիններին:
Նշվում է, որ հարձակումն ուղեկցվել է ականապատված զրահային տեխնիկայի և մահապարտ ահաբեկիչների պայթեցմամբ: