Ճապոնիան հաշվի չի առել ԱՄՆ առարկությունները՝ Տոկիո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցելության մասին
Ճապոնիան անտեսել է ԱՄՆ առարկությունները Տոկիո Պուտինի այցելության մասին․լրատվամիջոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Kyodo–ն, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրում է «Գազետա․ռու»-ն։
Աղբյուրների խոսքով ԱՄՆ-ն բազմիցս իր առարկություններն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ երկրի վարչապետ Սինձո Աբեի ու Պուտինի հանդիպումը Ճապոնիայի տարածքում կազմակերպելու կապակցությամբ։
Այդուհանդերձ, դեկտեմբերի 8-ին Ճապոնիայում պաշտոնական որոշում է կայացվել բարձր մակարդակի վրա հանդիպումներ անցկացնել թե Տոկիոյում, թե Աբեի հայրենի քաղաք Նագատոյում։ Այցելությունը ծրագրված է դեկտեմբերի 15-ից 16-ը։