Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան` Թեհրան:
Արամ Առաջինն պաշտոնական այցով մեկնել է Իրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանի հաղորդմամբ, շուրջ մեկ շաբաթ տևող այցի շրջանակում Վեհափառ Հայրապետը Թեհրանում նախագահելու է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջկրոնական և մշակութային միջազգային հարաբերությունների բաժնի համատեղ կազմակերպած «Բռնություն և կրոն» թեմայով կրոնական երկխոսությունը: Նախատեսված են նաև մի շարք միջոցառումներ, հանդիպումներ:
Թեհրանից Արամ Առաջինը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախագահելու է եկեղեցական արարողություններ: Այստեղ Արամ Առաջինին միանալու են նաև Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Ատրպատականի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթճյանը, Կաթողիկոսական Փոխանորդ Սպահանի Թեմի Գերշ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճյանը և ուրիշներ: