London Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակում անցկացվող «ՖԻԴԵ օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները:
Հրանտ Մելքումյանը հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր. ՖԻԴԵ օփեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տուրում մեր շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Հրանտ Մելքումյանը: Դավիթ Միրզոյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց:
5 տուրից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 4 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Միրզոյանը` 3.5-ական: «ՖԻԴԵ օփեն»-ի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: