Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակում 3 շաբաթ անց դրական փոփոխություն է նկատվել:
Ծառայակցի կողմից վիրավորված զինծառայողի վիճակում 3 շաբաթ անց դրական փոփոխություն կա. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ազնավուր Բալեյանը վերակենդանացման բաժանմունքում է՝ անգիտակից վիճակում, նա ունի գլխի շրջանում հրազենային վնասվածք:
Ազնավուրը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Նա 1 ամսից զորացրվելու է, ունի երկու եղբայրներ: