Ռուսաստանն ու Թուրքիան Արևելյան Հալեպից խաղաղ բնակչության և զինված ընդդիմության տարհանման համաձայնագիր են կնքել:
Ռուսաստանն ու Թուրքիան Հալեպում խաղաղության հաստատման համաձայնագիր են կնքել. Guardian
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային:
Նշվում է, որ շնորհիվ այդ համաձայնության Հալեպի արևելյան թաղամասերում ապրող մարդիկ փրկության հնարավորություն կունենան:
Ըստ պարբերականի տվյալների՝ թուրքական հետախոււզության և ռուսական զինվորականների միջև ստեղծված համաձայնությունը ներառել է իր մեջ Հալեպում կրակի դադարեցում, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 18.00-ին:
Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան ու Մոսկվան երաշխավորելու են համաձայնագրի կատարումը, ինչը թույլ կտա տեղի բնակիչներին և չափավոր ընդդիմության մարտիկներին հեռանալ Իդլիբ գավառ: