Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 09.30-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Ամասիա-Գյումրի եւ Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Գյումրի-Թալին, Գյումրի-Արագածավան ավտոճանապարհները:
Գիշերվա ժամերին եւ վաղ առավոտյան Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, տեղացած առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները: