ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։
ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պայմանավորել են Վրաստանին առանց վիզա ռեժիմ տրամադրելու շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկությունը հրապարակված է ԵՄ խորհրդի նախագահող երկիր Սլովակիայի պաշտոնական թվիթերյան էջում՝ փոխանցում է Gruziya Online-ը։
«Լավ նորություն Վրաստանի քաղաքացիների համար. քաղաքական պայմանավորվածություն ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև Վրաստանի համար վիզային ազատականացման մասին։ Հաջորդ քայլը ԵՄ խորհրդում կլինի շուտով»,-ասվում է հաղորդագրությունում։