ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Սահակ Կարապետյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ թեկնածուն լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին։
Ենթադրվում է, որ Կարապետյանը զբաղվելու է միջազգային համագործակցության հարցերով։ Մինչ այս պահը նա գլխավորում էր ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային համագործակցության հարցերով գլխավոր վարչությունը։
Կարապետյանը կզբաղեցնի գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնը Ալեքսանդր Զվյագինցեւի թոշակի անցնելուց հետո։